Ընդունարան

Սրտաբանության ԳՀԻ-ի ընդունարանի բաժանմունքը աշխատում է մեծ ակտիվությամբ, ցուցաբերելով մշտական պատրաստակամություն    ապահովելու համար պատշաճ վերաբերմունք   և ընդունելություն` ամբուլատոր, ստացիոնար հիվանդների ընդունելության  կազմակերպան,հիվանդների  ըստ սահմանված կարգի  հերթագրման իրականացման,ինչպես նաև զորակոչային շրջանում զորակոչիկների ընդունելության հարցերում:

Եթե հիվանդը ինքնակամ դիմել է հիվանդանոցի ընդունարան կամ  տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով,և կարիք ունի անհետաձգելի բուժօգնության,  առկա  նախնական ախտորոշման տվյալների հիման վրա և  տեղում ախտորոշման ճշգրտումից հետո որոշվում է.

  • հիվանդի համապատասխան բաժնում ընդունելության հարցը, /վիրահատարան, ինտենսիվ թերապիայի բաժանմունք կամ այլ բաժանմունք/, որտեղ հիվանդի տեղափոխումը իրականացվում է համապատասխան բաժանմունքից հրավիրված բժշկի, ընդունարանի բուժքրոջ մասնակցությամբ և մայրապետի օգնությամբ :
  • բուժօգնության իրականացում ընդունարանում, որը հագեցած է  առաջին բուժօգնության համար նախատեսված դեղորայքներով և սարքավորումներով, անհրաժեշտության դեպքում հիվանդին շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:

Ոչ անհետաձգելի դեպքերում  հիվանդին տրվում է տեղեկատվություն  հերթագրման կարգի վերաբերյալ և կատարվում է  հերթագրում ըստ սահմանված կարգի-պահանջելով հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ,տեղամասային պոլիկլինիկայի կողմից ուղեգիր  կամ պետության կողմից երաշխավորած անվճար բուժօգնության և սպասարկման արտոնությամբ որևէ փաստաթուղթ, անձնագրի պատճեն:

Փաստաթղթերի ամրագրումը կատարվում է աբուլատոր քարտերի գրանցման սենյակում`ամբուլատոր քարտում,տվյալների գրանցումը կատարվում է ընդունարանում առկա հիվանդների հերթագրման մատյանում,հաստատումը իրականացվում է գլխավոր բժշկի, ընդունարանի բաժանմունքի վարիչի կողմից:

Հիվանդանոցային պայմաններում սահմանված է հիվանդների ամբուլատոր ընդունելության կարգ,առկա է հետազոտման գնացուցակ,ներկայացված հիվանդների համար տեսանելի և մատչելի վայրերում:

Հիվանդների ամբուլատոր հետազոտությունը իրականացվում է վճարովի հիմունքներով, հիվանդներին ներկայացնելով  նախատեսված հետազոտությունների գնացուցակը, լրացվում է դրամարկղային ուղեգիրը /վճարման-ուղեգիրը/, որտեղ նշվում է բժշկի խորհրդատվությունը  և ԷՍԳ, նշելով սահմանված գումարները, ինչպես նաև անհրաժեշտության  դեպքում  որևէ  այլ հետազոտություն, Էխո- ՍԳ, ՎԷՄ, Ռենտգեն.լաբորատոր հետազոտություններ>,որից հետո հիվանդը ուղեգրվում է դրամարկղ: Վճարումը կատարվում է հիվանդի կամ հարազատի կողմից, միմիայն դրամարկղում:

Վճարում կատարելուց հետո, հիվանդը,դրամարկղային կտրոնով դիմում է ամբուլատոր քարտի գրանցան սենյակ, որտեղ համապատասխան վիճակագրական մատյանում գրանցվելուց հետո, բացվում է ամբուլատոր քարտ,քարտի մեջ փակցնելով դրամարկղային կտրոնը կամ  պատճեն, հիվանդը մոտենում է համապատասխան հետազոտման սենյակ,որից հետո հետազոտման տվյալներով   մոտենում է ընդունարանի բժշկին:

 Անամնեստիկ, օբյեկտիվ, կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտման տվյալների հիման վրա կատարված ախտորոշումից հետո, նշանակվում է ոչ դեղորայքային և դեղորայքային բուժում:

  • Ախտորոշման ճշգրտումից հետո, եթե  հիվանդը կարիք ունի ստացիոնար բուժման և հիվանդը ունի անվճար բուժօգնության և սպասարկման  արտոնություն, հոսպիտալացումը իրականացվում է անվճար հիմունքներով:
  • Եթե հիվանդը չունի անվճար բուժօգնության և սպասարկման արտոնություն, հոսպիտալացումը իրականացվում է վճարովի հիմունքներով.

 -հիվանդին տրվում է տեղեկատվություն բուժման անհրաժեշտության, տեսակի վերաբերյալ /համավճար, վճարովի ծառայություն-վիրաբուժական միջամտության, վճարովի ծառայություն—ստացիոնար բուժման-ցերեկային, կարճաժամկետ, ստացիոնար բուժում-10-օր տևողությամբ/, բուժման վերջնական գնի, տևողության, ներհիվանդանոցային պայմանների վերաբերյալ,որին ծանոթանալուց հետո, հիվանդի մոտ վերջնական պատկերացում է ձևակերպվում բուժման տեսակի, տևողության, վճարման գնի և համապատասխանության վերաբերյալ, և  բուժման  տեսակը  որոշելուց հետո, բուժման հենց սկզբում, որոշվում է վճարման հարցը և դրամարկղում  համապատասխան վճարում կատարելուց հետո, հիվանդի հետ կնքվում է պայմանագիր:

Բուժման դիմաց՝ հիվանդի կողմից կանխիկ վճարումները կատարվում են դրամարկղում՝ հիվանդի կամ իր հարազատների կողմից: Վճարման դիմաց տրվում է ՀԴՄ-կտրոն, որը գրանցվում է վճարովի ծառայությունների մատուցման գրքում:

Ստացիոնար բուժման ընթացքում ՀԴՄ-կտրոնը պահպանվում է նաև հիվանդի պատմագրում:    Ոչ կանխիկ վճարումներ կատարելու դեպքում գրվում է հաշիվ ապրանքագիր և փոխանցվում է տվյալ ապահովագրական ընկերության կողմից:

Ապահովագրական սոց. փաթեթով ներկայացած հիվանդը,եթե կանխիկ վճարում է դրամարկղ, այդ  դեպքում տրվում է ՀԴՄ- կտրոն և դրամարկղի մուտքի օրդեր, հետագայում տվյալ գումարը ապահովագրական ընկերություններից ետ ստանալու համար: Վճարման գներում չկան երկակի հասկացություններ և մեկնաբանություններ:

 

Լաուրա Արշակի Գալստյան

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ընդունարան
Սրտաբան, բաժնի վարիչ

 

 

 

 

Էդուարդ Հարությունի Հարությունյան

Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ընդունարան
Սրտաբան, հերթապահ բժիշկ