Ռադիոիզոտոպային և ռենտգենաբանական լաբորատորիա

Ռադիոմիջուկային ախտորոշում – սա ճառագայթային ախտորոշման  առանձնացված բաժին է, մասնավորապես՝ ռադիոլոգիայի: Ռադիոնուկլիդային դիագնոստիկան նախատեսված է ռադիոակտիվ ատոմների կամ դրանք ներառող մոլեկուլների միջոցով օրգանների և հյուսվածքների պաթոլոգիական պրոցեսների բացահայտման համար: 
Ռադիոմիջուկային ախտորոշման առավելությունը դրա համակիրառելությունն է: Այն կարող է կիրառել մարդու օրգանիզմիում տարբեր հիվանդությունների անատոմիական, ֆունկցիոնալ և բիոքիմիական փոփոխությունների բացահայտման համար: Հետևաբար, ռադիոմիջուկային ախտորոշումը  կիրառելի է շատ հիվանդությունների կոմպլեքսային բացահայտումների համար: 
Իզոտոպային դիագնոստիկայի մեթոդով անց են կացվում այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են միոկարդի պերֆուզային գնահատումը, անգի-վենո-լիմֆոգրաֆիան, վահանաձև գեղձի և թքագեղձերի վիզուալիզացիան, ստամոքսի դատարկման և աղիների տարանցման  հետազոտությունը, աղիքային արյունահոսության տեղի ու ինտենսիվության բացահայտումը, լյարդի և լեղապարկի վիզուալիզացիան, երիկամների վիզուալիզացիան կծիկային ֆիլտրացիայի արագության հաշվարկով, միզուղիների ախտորոշում, հիպերտոնիայի ախտորոշում, փոշտի և ձվերի վիզուալիզացիա, կմախքի և ոսկորների վիզուալիզացիա, ողնուղեղի վիզուալիզացիա, կրծքագեղձերի ստինցիգրաֆիա և այլն:   
Ֆունկցիանալ փոփոխությունները, որոնք շատ ավելի վաղ են ի հայտ գալիս քան անատոմիական փոփոխությունները, միջուկային բժշկության մեթոդները դարձնում են եզակի ոչ միայն հիվանդության վաղ դիագնոստիկայի, այլ նաև՝ դինամիկ հսկողության տեսանկյունից: Այս ամենի հետ մեկտեղ մեկանգամյա ճառագայթային բեռնվածությունը հիվանդի վրա մոտ 100 անգամ ավելի քիչ է, քան սովորական ռենտգենային հետազոտության դեպքում:
Ներկա պահին ռադիոնուկլեոդային հետազոտությունը “ոսկե ստանդարտ է” սրտաբանության, ուռուցքաբանության, նեֆրոլոգիայի, անգիոլոգիայի, ուրոլոգիայի և մի շարք այլ մասնագիտությունների մեջ:
Սրտաբանության ԳՀԻ-ում ռադիոմիջուկային դիագնոստիկան կիրառվում է 1964 թ-ից: Հայաստանում դա եղել է միջուկային բժշկության առաջին լաբարատորիան: 2010թ-ին, ՄԱԳԱՏԵ-ի հետ տեխնիակական համագործակցության ընդհանուր նախագծի շնորհիվ, տեղադրվել է մեկֆոտոնային էմիսիոն Գամմա-խցիկ (SPECT), որը հնարավոր է դարձնում իրականացնել ռադիոիզտոպային հետազոտությունների ողջ սպեկտրը:

 

 
Աշոտ  Նիկոլայի Հովհաննիսյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ռադիոիզոտոպային և ռենտգենաբանական լաբորատորիա
սրտաբան
պրոֆեսոր, բ.գ.դ.
բաժանմունքի վարիչ

 
Նիկոլայ  Վանուշի Ասատրյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ռադիոիզոտոպային և ռենտգենաբանական լաբորատորիա
Ռենտգենոլոգ, բ.գ.թ.

 

 

 

 
Սիրանուշ  Անդրանիկի Արոյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ռադիոիզոտոպային և ռենտգենաբանական լաբորատորիա
սրտաբան, գիտաշխատող