Սրտակրանքի բորբոքման պատճառներ

Սրտակրանքի բորբոքման պատճառներ են վարակիչ հիվանդությունները, ներքին թունավորումները (ազոտարյունություն՝ պայմանավորված երիկամների ախտահարմամբ)։ Սրտակրանքի բորբոքումը կարող է առաջանալ նաև բորբոքումը հարևան օրգանից կամ հյուսվածքից (թոքամիզ, ստոծանի, կրծքավանդակի միջնորմ) սրտակրանքի վրա տարածվեյիս։

Առաջանում է ռևմատիզմի, թոքերի կրուպոզ բորբոքման, տուբերկուլոզի, արյան վարակման (սեպսիս) հետևանքով։ Հիվանդության կլինիկական պատկերը հիմնականում կախված է հարուցիչի բնույթից․ պրոցեսի սրությունից և հիվանդի օրգանիզմի վիճակից, նրա դիմադրողականության աստիճանից։ Սրտակրանքի բորբոքումը լինում է չոր (սրտապարկում ազատ հեղուկը բացակայում է) և արտաքիրտային (շճային, թարախային կամ արյունային), երբ սրտապարկում կուտակվում է հեղուկ։ Չոր սրտակրանքի բորբոքման հիմնական կլինիկական դրսևորումներն են կրծքավանդակի ցավերը և սրտապարկի քսման աղմուկը։ Արտաքիրտային սրտակրանքի բորբոքման կարող է ընթանալ չափազանց ծանր և հանգեցնել արտահայտված շնչարգելության, կապտուկի և սրտի տամպոնման։ Մեծանում են սրտի բացարձակ բթության սահմանները, խլանում են տոները, անհայտանում է սրտի գագաթային հրոցը, իջնում արյան ճնշումը են։