Տարեց մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ նստակյաց դիրքում են, ապագայում կարող է սրտային անբավարարություն զարգանալ

Հետազոտությանը մասնակցել են 45-69 տարեկան ավելի քան 82,000 տղամարդ: Այն մասնակիցները, ովքեր ոչ աշխատանքային ժամերին նստակյաց կյանք են վարել, նույնիսկ եթե վարժություններ են կատարել, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ավելի բարձր ռիսկ են ունեցել, ասում են Հարավային Կալրիֆորնիայի Kaiser Permanente կենտրոնի հետազոտողները:

Գիտնականներն օգտագործել են California Men's Health Study (կալիֆորնիայի տղամարդկանց առողջության հետազոտություն) անվանումով լայնածավալ հետազոտության տվյալները:Մասնակիցներից ոչ մեկը մինչեւ հետազոտությունը չի ունեցել սրտային անբավարարություն:

Սրտային անբավարարությունը սրտամկանի անկարողությունն է արյունը արդյունավետ կերպով մղելու ամբողջ մարմնով մեկ, ասում է հետազոտության հեղինակ, Կալիֆորնիայի Պասադենա քաղաքի Kaiser Permanente ավագ գիտական աշխատակից Դեբորա Ռոմ Յանգը:

«Նույնիսկ պետք չէ մարզասրահ գնալ,- ասաց նա,- Քայլքը լավագույն միջոց է մարդկանց մեծամասնության համար: Արագ քայլքը: Օրական 30 րոպեն հիասքանչ է»: