«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ». տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսը Երևանում

Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտը մասնակցեց «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսին:

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ»-ը` տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է, որը ներառում է առողջապահության ոլորտի բոլոր հիմնական բաժինները: Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման և վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումներին, քանզի այն համախմբում է բժշկական, դեղագործական և ատամնաբուժական արդյունաբերության առաջատար ընկերություններին:

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ Առողջապահության նախարարությունը և «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը:

Մարդու առողջությունը Հայաստանի ազգային քաղաքականության կարևորագույն և գերակա հիմնահարցերից է: Պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առողջության պահպանման համակարգին, նրա նյութա-տեխնիկական բազայի հարստացմանն ու ամրապնդմանը: Վերջին տարիներին հայկական բժշկությունը զգալի հաջողությունների հասել է կանխարգելման, ախտորոշման և բուժման հեռանկարային մեթոդների մշակման գործում: Հաջողությամբ յուրացվում են առաջատար տեխնոլոգիաները, ստեղծվում  են նոր դեղամիջոցներ:

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսը տալիս է եզակի հնարավորություն ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների կարծիքներին և ստանալ արժեքավոր խորհուրդներ: Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են՝

  • բժշկական տեխնիկայի, սարքավորումների և դեղամիջոցների առաջատար արտադրողների ներգրավում,
  • առողջապահության ոլոտում աշխատող մասնագետների ներգրավում,
  • կիրառական բժշկության նորարարական արտադրանքի առաջխաղացման համար նպաստավոր պայմանների ստեղծում,
  • նոր գործարար հարաբերությունների համար արդյունավետ հարթակի ստեղծում:

Ցուցահանսեդի շրջանակներում կանցկացվեն աշխատաժողովներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ:

Երկրորդ հարկում ներկայացված կլինեն ատամնաբուժական և դեղագործական ընկերություններ:

«Ինտեր Էքսպո» ընկերությունը, որպես կազմակերպիչ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեր մասնակցությունը «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսային լինի առավելագույնս հարմարավետ: