Սրտի իշեմիկ հիվանդությունների բաժանմունք

Բաժանմունքը, լինելով Սրտաբանության Գիտահետազոտական ինստիտուտի ենթա-կառույց, 1971 թվականից կատարում է հիվանդների ախտորոշման, բուժ-խորհրդատվական, բուժական աշխատանքներ, միաժամանակ իրականացնելովգիտական, ուսումնա-մանկավարժականգործունեություն: Լինելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական բազա, կազմակերպվում է սրտաբանների հետդիպլոմային ուսուցումը, բժիշկ-սրտաբանների և բուժքույրերի վերապատրաստումը: Բաժանմունքի գիտական և կլինիկական գործունեությունը հիմնվում է, բարձր տեխնոլոգիաներով հագեցած,ժամանակակից մեթոդների կոմպլեքսային կիրառման վրա` ԷՍԳ, Հոլտեր ԷՍԳմոնիտորացում, ԷԽՈ-ՍԳ ծանրաբեռնվածության թեստեր, միոկարդիսցինտիգրաֆիա, ներառելով նաև ինվազիվ մեթոդներ`կորոնարոգրաֆիա և ստենտավորում: 
Բաժանմունքի հետաքրքրության շրջանակներն են քրոնիկ ՍԻՀ-ի տարբեր դրսևորումների և սուր կորոնար սինդրոմի ախտորոշումը, պաթոգենետիկ հիմնավորված, դիֆերենցված,  ժամանակակից դեղորայքային բուժման կիրառումը, ներառյալ ինվազիվ միջամտությունները:
 

 

 
Ռուդոլֆ  Սենյոնի Գաբրիելյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Սրտի իշեմիկ հիվանդությունների բաժանմունք
սրտաբան
բ.գ.դ., պրոֆեսոր
բաժնի գիտական ղեկավար

 

 
Աշոտ Վարդանի Դավթյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Սրտի իշեմիկ հիվանդությունների բաժանմունք
Սրտաբան, բ.գ.թ., դոցենտ
Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հետբուհական կրթության սրտաբանության ամբիոնի դոցենտ

 

 
Անահիտ  Բորիսի Գաբրիելյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Սրտի իշեմիկ հիվանդությունների բաժանմունք
սրտաբան
գիտական աշխատող

 
Մարիետա Արամի Սաղյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Սրտի իշեմիկ հիվանդությունների բաժանմունք
Սրտաբան