Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունք

2012թ.-ին Սրտաբանության ինստիտուտում ստեղծվեց ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքը: Այն ստեղծվել է Եվրոպական սրտաբանությանը հայտնի սրտաբանների՝ Սամ Ռիահիի (Դանիա) և Կրիստիան Վոլպերտի (Գերմանիա), ակտիվ օժանդակությամբ, ովքեր մեծ օգնություն են ցուցաբերել բաժանմունքին ոչ միայն բարձրակարգ սարքավորումներով, այլև անհրաժեշտության դեպքում մասնակցում են կատարվող միջամտություններին, մշտապես ցուցաբերում են ուսուցողա-մեթոդական օգնություն: Բաժանմունքի բոլոր բժիշկները և շատ բուժքույրեր անցել են ուսուցում և մշտապես վերապատրաստվում են Եվրոպական բարձրակարգ բուժկենտրոններում: Շնորհիվ արտասահմանցի կոլեգաների հետ լայն համագործակցության՝ ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքում այսօր հաջողությամբ լուծվում են գրեթե բոլոր առիթմոլոգիական խնդիրները: Իրականացվում են բոլոր տեսակի առիթմիաների ախտորոշում և բուժում, հազվադեպ հանդիպող սինկոպէալ վիճակների ախտորոշում և բուժում, կարդիվերտեր-դեֆիբրիլյատորների տեղադրում՝ սրտային հանկարծամահության առաջնային և երկրորդային պրոֆիլակտիկայի նպատակով, ռեսինխրոնիզացնող սարքերի տեղադրում՝ սրտային անբավարարության բուժման համար, որն ըստ երևույթին հանդիսանում է սրտի փոխպատվաստման այլընտրանքային տարբերակ:
Այսօր բաժանմունքի ինտերվենցիոն ծառայությունը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: Բժիշկ-ինտերվենցիոնիստները անցել են երկարատև վերապատրաստում Եվրոպայի առաջատար համալսարանական կլինիկաներում և ամենաժամանակակից մակարդակով կատարում են կորոնարոգրաֆիա, ռենոանգիոգրաֆիա, ծայրամասային անոթների անգիոգրաֆիա: Բաժանմունքում իրականացվում է կորոնար անոթների և երիկամային զարկերակների անգիոպլաստիկա և ստենտավորում, կիրառվում է աշխարհի լավագույն արտադրողների վերջին սերնդի ստենտերը: Անհրաժեշտ է նշել, որ բաժանմունքի ինտերվենցիոն ծառայությունը հասանելի է 24 ժամ և կատարվում է սուր կորոնար համախտանիշով և սրտամկանի ինֆարկտով հիվանդների ընդունելություն, ինչպես շտապ օգնության միջոցով, այնպես էլ իստիտուտի այլ բաժանմունքներից և Երևանի ու հանրապետության այլ կլինիկաներից:
Ժամանակակից առիթմոլոգիան հանդիսանում է ժամանակակից բժշկության հազվադեպ բնագավառներից մեկը, որն ապահովում է սրտի ռիթմի շատ խանգարումների արմատական բուժում: Բաժանմունքում իրականացվում է ինչպես կարճաժամկետ մոնիտորինգ (մինչև 48 ժամ), այնպես էլ հազվադեպ սինկոպալ վիճակների ախտորոշման նպատակով տեղադրվում են երկարատև սրտի ռիթմը գրանցող սարքեր՝ մինչև 3 տարի ժամկետով:
Բրադիառիթմիաների բոլոր տեսակների բուժման համար կիրառվում է Էլեկտրասրտախթանիչների առկա ողջ արսենալը, որոնք նույնպես արտադրված են աշխարհի առաջատար արտադրողների կողմից, որոնց աշխատանքային ժամկետը հաճախ գերազանցում է 10 տարին:
Բաժանմունքում իրականացվում է մեծ աշխատանք հանկարծակի սրտային մահվան կանխարգելման համար: Այսօր կատարվում է պրակտիկորեն բոլոր տեսակի  կարդիվերտեր-դեֆիբրիլյատորների տեղադրում՝ հանկարծակի սրտային մահվան առաջնային և երկրորդային կանխարգելման համար՝ նույնպես արտադրված աշխարհի առաջատար արտադրողների կողմից:
Բաժանմունքում կատարվում է ռեսինխրոնիզացնող սարքերի տեղադրում սրտային անբավարարության բուժման համար, որն ըստ էության հանդիսանում է սրտի փոխպատվաստման այլընտրանքային տարբերակ: Ժամանակակից ռեսինխրոնիզացնող սարքերն ունեն նաև կարդիվերտեր-դեֆիբրիլյատորների ֆունկցիայի զուգակցումը:
Անհրաժեշտության դեպքում բաժանմունքի աշխատակիցները կարող են տեղադրել սարքեր (բոլոր տիպի), որոնք ունեն տվյալների անլար հաղորդման հնարավորություն տարածության վրա, այլ կերպ ասած էլեկտրասրտախթանիչով կամ դեֆիբրիլյատորով հիվանդը կարող է զննվել բժկի կողմից և ստանալ համապատասղան օգնություն առանց տանից դուրս գալու:
Աշխատակիցների խոշոր ձեռք բերումն է ռադիոհաճախային աբլացիայի ներդրումը, որը տալիս է գրեթե 100%-անոց արդյունք ԱՎ հանգույցային հաճախասրտության, WPW-համախտանիշի, նախասրտային էկտոպիկ հաճախասրտության, նախասրտերի թրթռման, փորոքային հաճախասրտության բուժման ժամանակ: Այսպիսի միջամտություններից հետո հիվանդը դուրս է գրվում ստացիոնարից, որպես կանոն, արդեն իսկ հաջորդ օրը:
Բաժանմունքի անձնակազմը ձևավորված է երիտասարդ, եռանդուն աշխատակիցներով, որը դարձնում է այն հուսալի՝ սրտաբանության ամենաարդի խնդիրների լուծման մեջ:
 

 
Աշոտ  Նիկոլայի Հովհաննիսյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունք
սրտաբան
պրոֆեսոր, բ.գ.դ.
բաժանմունքի վարիչ

 

 
Կարինե Վիգենի Պետրոսյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունք
Ինվազիվ սրտաբան

 
Դավիթ Վրեժի Օհանայան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունք
Սրտաբան

 

 
Կարեն Վահանի Մխիթարյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունք
Ինվազիվ սրտաբան

 

 
Կարեն Մարտիկի Համբարձումյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունք
Սրտաբան

 

 
Հասմիկ Վանյայի Օհանայան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունք
Սրտաբան