Զարկերակային գերճնշման բաժանմունք

Զարկերակային հիպերտոնիայի բաժանմունքում, որը հանդիսանում է ՀՀ միակ մասնագիտացված բաժանմունք, հիվանդների հետազոտությունը իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում  կատարվում է զարկերակային հիպերտոնիայի տարբեր կլինիկական ձևերի (էսենցիալ, երկրորդային- սիմպտոմատիկ և մեկուսացված սիստոլիկ) դիֆերենցիալ ախտորոշում: Մեծ ուշադրություն է դարձվում ասոցիացված վիճակներին և ուղեկցվող հիվանդություններին` ճարպակալում,շաքարային  դիաբետ,մեթաբոլիկ համաշտանիշ, սրտի իշեմիկ հիվանդություն, նեֆրոպաթիա, սիրտ-անոթային բարդություններ: Երկրորդ փուլում կատարվում է հիվանդների լաբորատոր և կլինիկա-գործիքային հետազոտություն հետևյալ ժամանակակից մեթոդների կիրառմամբ` էխոսրտագրություն, ՎԷՄ-հետազոտություն, կորոնարոանգիոգրաֆիա, ներքին օրգանների ՈՒՁՀ, ներերակային ուրոգրաֆիա, ռենոանգիոգրաֆիա,ընդ որում առանձնակի ուշադրություն է դարձվում սրտի կառուցվածքի և ֆունկցիայի, երիկամների ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրությանը,  ինչպես նաև սիրտ-անոթային բարդությունների զարգացմանը:
 Բաժանմունքում իրականացվում է բազմակոմպոնենտ բուժում, այդ թվում համակցված հակահիպերտենզիվ թերապիա, դիետա և հայտնի ռիսկի գործոնները հսկող դեղամիջոցներ: Բացի զարկերակային ճնշման արդյունավետ հսկումը, հակահիպերտենզիվ թերապիայի հիմնական նպատակն է` սիրտ-անոթային համակարգի ռեմոդելավորման հետզարգացման հնարավորությունը, սրտամկանի ֆունկցիայի և արյունահոսքի բարելավումը, սրտային, ուղեղային և երիկամային անբավարարության կանխարգելումը: Բարդությունների առկայության դեպքում իրականացվում է համապատասխան բուժում:
 Հիվանդներին խորհուրդ է տրվում երկարատև և անընդմեջ հակահիպերտենզիվ բուժում բաժանմունքի բժիշկների հսկողության ներքո:
 

 
Սվետլանա  Վաղինակի Գուրգենյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Զարկերակային գերճնշման բաժանմունք
սրտաբան
բ.գ.դ., պրոֆեսոր
բաժնի գիտական ղեկավար

 

 
Սուսաննա Խորենի Վաթինյան
Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ
Զարկերակային գերճնշման բաժանմունք
սրտաբան
գիտական աշխատող