Մեր մասին

ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ  ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ստեղծվել է 1961 թվականին:  2005 թ-ի սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգստոսի 11-ի N1323-Ա որոշմամբ վերակազմակերպվել է որպես «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն: 11.07.2012 թ-ի թիվ 5113-Ա որոշմամբ ինստիտուտը վերանվանվել է  որպես «Լևոն Հովհանիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն (իրավաբանական անձի պետական գրանցման N03Ա054489 վկայական):
ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ փակ բաժնետիրական ընկերության հիմնական նպատակն է առողջապահական գործունեությունը, բուժօգնությունը և սպասարկումը սրտաբանության ոլորտում, որը ներառում է.
  • կարճատև և երկարատև դիսպանսերային հետազոտություններ,
  • ֆունկցիոնալ ախտորոշման ժամանակակից մեթոդների ներդրում, բուժման նորագույն մեթոդների մշակում և ներդրում, գիտաբժշկական հետազոտությունների իրականացում:
 
ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ փակ բաժնետիրական ընկերությունը  պետք է լուծի հետևյալ խնդիրները`
  • իրականացնել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների մշակում, ներդրում և կիրառում,
  • իրականացնել ինտերվենցիոն սրտաբանության ոլորտի լայնածավալ ծառայություն, նեռարելով կորոնարոանգիոգրաֆիա, կորոնար զարկերակների ստենտավորում, բալոնային անգիոպլաստիկա, բոլոր տեսակի ռիթմի խթանիչի իմպլանտացիա, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների տեղադրում, էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն, ռադիոհաճախականական աբլյացիա,
  • ուսումնասիրել ռիսկի գործոնների առկայությունը և իրականացնել կանխարգելիչ միջոցառումների համապատասխան կիրառում,
  • մշակել և ներդրել բուժման ժամանակակից արդյունավետ մեթոդներ,
  • ցուցաբերել մեթոդական կազմակերպչական օգնություն հանրապետության այլ բուժկանխարգելիչ հիմնարկներին սիրտ-անոթային հիվանդների ժամանակին հայտնաբերման, ճիշտ ախտորոշման և հետագա մասնագիտական բուժման կազմակերպման նպատակով,
  • մասնակցել առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մոդելների, մեխանիզմների ու նորմատիվների մշակմանն ու ներդրմանը,
  • իրականացնել գիտաբժշկական հետազոտություններ ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ հիմնարկների, ընկերությունների հետ համատեղ ծրագրերով,
  • ըստ սահմանված կարգի մասնակցել բժշկական մասնագետների հետդիպլոմային կրթության իրականացմանը, ինչպես նաև մասնագիտական որակավորման բարձրացմանը,
  • մասնակցել բժշկական ստանդարտների մշակմանն ու ներդրմանը,
  • իրականացնել բնակչության բժշկահիգենիկ կրթության և սահմանված կարգով հիվանդությունների կանխարգելմանն ուղղված այլ միջոցառումներ,
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցել ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան երկրների առողջապահական և այլ հիմնարկների, իրավաբանական անձնաց հետ,
  • այլ նեղ մասնագիտական խորհրդատվության և մասնագիտացված բուժման կարիք ունեցող անձանց ժամանակին ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկներ կամ մասնագետների մոտ: